''Ոսկե Ծիրան'' Երևանի 22-րդ միջազգային կինոփառատոնը կկայանա...
2025թ.-ի հուլիսի 13- 20-ը
Մենք ողջունում ենք զանազան էթնիկ խմբեր, կրոններ, ազգություններ ներկայացնող ֆիլմերը, որոնք պատկերում են մարդու փորձառությունը. ժողովրդի ամենօրյա սովորական ու անսովոր կյանքը, մարդկանց ուրախություններն ու տառապանքը` մինչ նրանք փորձում են իմաստավորել փոփոխվող աշխարհն ու ջանում վերագտնել իրենց` ավելի ու ավելի քիչ սահմաններ ճանաչող այդ աշխարհում:
ԾՐԱԳՐԵՐ
Միջազգային մրցույթՑանկացած ժանրի լիամետրաժ (ավելի քան 60ր.) ֆիլմերի համար՝ ողջ աշխարհից:
Տարածաշրջանային համայնապատկերՎավերագրական և խաղարկային ֆիլմերի մրցույթ Առաջավոր Ասիայի տարածաշրջանից (Միջազգայի ժյուրիի և կինոքննադատների
միջազգայինասոցիացիայի -
FIPRESCI ժյուրիի դիտման համար):
«
Կորիզ»
կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթՑանկացած ժանրի կարճամետրաժ Հայաստանից
(5 -45 ր.):
Արտամրցութային ծրագրերԵրևանյան պրեմիերաներ. աշխարհի լավագույն ֆիլմերի երևանյան ցուցադրություններ՝ փառատոնի հրավերով:
Հետահայաց ցուցադրություններՀարգանքի տուրքԾուռ ծիրանՀատուկ ցուցադրություններՄրցութային բաժիններում վավեր են
այն ֆիլմերը, որոնց առաջին հանրային ցուցադրությունը եղել է 2024-ի հուլիսի 15-ից հետո:ՖԻԼՄԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄԸ
Փոստով, էլեկտրոնային փոստով կամ որևէ այլ ձևով ներկայացված հայտադիմումներն անվավեր են համարվում, բացի առցանցը հայտը:
Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթին և Տարածաշրջանային համայնապատկեր ծրագրին հայտ ներկայացնելու վճարը՝ 30 ԱՄՆ դոլլար (բացառությամբ ՀՀ ֆիլմերից):«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթին հայտ ներկայացնելու վճարը՝
10 ԱՄՆ դոլլար (բացառությամբ ՀՀ ֆիլմերից):
Նախնական ընտրության համար ֆիլմերի հայտագրման վերջնաժամկետն է
2025թ. մայիսի 1-ը:Փառատոնն իրավունք է վերապահում մերժել ուշ ներկայացված դիմումները:
Փառատոնի մրցութային կամ արտամրցութային ծրագրերում ֆիլմը հաստատվելու դեպքում դիմողը համաձայն է՝
- Տրամադրել ֆիլմի թրեյլերն առցանց` ժամկետ չունեցող հղումով /link/, կամ բարձր հստակեցմամբ /HD- resolution/ ֆայլով:
- Տրամադրել նյութեր՝ ֆիլմի համապատասխանեցման /locaization/ համար (երկխոսությունների ցանկերն անգլերենով, տեղորոշման ցանկը /spotting list/, ''սքրիները'' և գեղարվեստական պաստառը):
Նյութերը պետք է առաքվեն թվային տարբերակով՝
goldenapricotiff@gmail.com հասցեով. էլեկտրոնային ուղերձի առարկան մատնանշող տողում /subject line/ անհրաժեշտ է ներկայացնել ֆիլմի վերանագրի տեղական և անգլերեն տարբերակները: Փառատոնը կոշտ կրիչներով /hard drives/, USB կրիչներով, կամ որևէ այլ ֆիզիկական կրիչով առաքանի չի ընդունում:
Վերջնական ընտրությունը կատարվում է Ընտրական հանձնաժողովի կողմից, և վերջինիս որոշումը վիճարկման ենթակա չէ:
Ցավոք, մենք հնարավորություն չունենք վերադարձնել DVD-երը, կամ արձագանքել, եթե ձեր ֆիլմը չի ընտրվել:
ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՁԵՎԱՉԱՓԵՐԸ
Լիամետրաժ խաղարկային ֆիլմեր` DCP ֆորմատով։
Յուրաքանչյուր ֆիլմ փառատոնում կարող է ցուցադրվել ոչ ավելի, քան երեք անգամ: Մրցանակ շահելու դեպքում կազմակերպիչները ֆիլմի հավելյալ ցուցադրություն կապահովեն փառատոնի վերջին օրը:
Փառատոնի բոլոր մրցութային ֆիմերը կցուցադրվեն բնօրինակի լեզվով` անգլերեն և հայերեն ենթագրերով:
Փառատոնը պատճենների համար պատասխանատվություն է կրում դրանք առաքողից վերցնելու պահից (ներկրելու դեպքում) միչև առաքողին հանձնելը (վերադարձնելու կամ արտահանելու դեպքում):
Փառատոնը կվճարի պատճենների երկկողմանի առաքման ծախսերը միայն այն դեպքում, եթե պատճենները ստացվել են սկզբնաղբյուրից և վերադարձվում են սկզբնաղբյուր:
Այն դեպքում, եթե կրկնօրինակը մեկ այլ փառատոնի է ուղարկվել` Ոսկե Ծիրան Երևանի միջազգային կինոփառատոնը կվճարի միայն միակողմանի փոխադրավարձը:
DCP կրկնօրինակները պետք է փառատոնին ուղարկվեն իրենց իսկական կոշտ տուփերով, որոնց վրա պետք է առկա լինի ֆիլմի վերնագրով ընթեռնելի պիտակ:
ԺՅՈՒՐԻՆԵՐ
Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրի
Կարժամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթի ժյուրի
Տարածաշրջանային ամայնապատկեր մրցույթ՝ Կինոքննադատների
միջազգայինասոցիացիայի (
FIPRESCI) ժյուրի
ժյուրիի յուրաքանչյուր անձնակազմ գործում է ըստ իր կանոնակարգի: Հարկ եղած դեպքում, կանոնակարգի ու ընթացակարգի վերաբերյալ խորհրդատվության նպատակով, փառատոնի տնօրենը կարող է մասնակցել հանդիպումներին:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
Միջազգային մրցույթ“Ոսկե Ծիրան” ՝ Լավագույն ֆիլմ (1,5 միլիոն դրամ)
“Արծաթե Ծիրան” ՝ Հատուկ մրցանակ
Կորիզ կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթ“Ոսկե Ծիրան” ՝ Լավագույն կարճամետրաժ ֆիլմ (1 միլիոն դրամ)
“Արծաթե Ծիրան” ՝ Հատուկ մրցանակ
Տարածաշրջանային համայնապատկեր “Ոսկե Ծիրան” ՝ Լավագույն ֆիլմ (1,5 միլիոն դրամ)
“Արծաթե Ծիրան” ՝ Հատուկ մրցանակ
'' Ոսկե Ծիրան'' մրցանակը ստանում է ֆիլմի ռեժիսորը:
Ըստ Հայաստանի Հանրապետության օրենքի՝ դրամական բոլոր մրցանակները ենթակա են հարկման, որը պետք է վճարվի Հայաստանում: Դրամի ընթացիկ փոխարժեքին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել`
https://www.cba.am/en/sitepages/default.aspxՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՖԻԼՄԸ
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2025թ. մայիսի 1-ը:
Ընտրող հանձնաժողովի վերջնական որոշումները կհրապարակվեն 2025թ. մայիսի 31-ից հետո: